Մակրոնի վրա լոլիկներ են նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա մի քանի լոլիկ են նետել Սերժի քաղաք կատարած այցի ժամանակ, Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքով հեռարձակված կադրերում երևում է, որ մի քանի լոլիկ թռչում են դեպի Մակրոնը, որը գտնվում է ամբոխի կենտրոնում: Դրանից հետո նախագահական գվարդիան արագ հովանոց է բացում Ֆրանսիայի առաջնորդի գլխին՝ նրան պաշտպանելու համար։ Այնուհետեւ հեռարձակումն ընդհատվել է մի քանի վայրկյանով։

Related posts

Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին