Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում՝ մանրամասներ հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։«Տարածաշրջանի ղեկավարների հետ իմ խորհրդակցությունների շրջանակներում զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը իր երկրին Իրանի հարվածներից հետո։Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին՝ մեր քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած  օգնության համար։Ես օգտվեցի այս հնարավորությունից՝ վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և մեր ցանկությունը՝ շարունակել երկկողմ երկխոսությունը Բաքվի հետ ավելի ամուր հիմքերի վրա»,- գրել է Մակրոնը։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին