Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի կեսօրից հետո, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ը, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7 աստիճանով, մյուս շրջաններում՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն