Թուրքիա- Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը պահպանվում է

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը բոյկոտել է Թուրքիայի Հանրապետությանը, գրում է ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեթ Զահիդովը։ Նրա խոսքով՝ կուսակցությունը չի ներկայացել Թուրքիայի դեսպանատան կազմակերպած պաշտոնական ընդունելությանը, իսկ խորհրդարանում «Նոր Ադրբեջան»-ի պատգամավորներին ընդհանրապես արգելվել է այնտեղ գնալ։

Ադրբեջանականակամ կողմից միջոցառմանը մասնակցել է կապի նախարարը, որն իր ելույթից անմիջապես հետո լքել է արարողությունը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի նման պահվածքի պատճառը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մերժումն է Ադրբեջանի դեսպանատանը: Առաքելությունը խնդրել էր Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ Թուրքիայի խորհրդանշական վայրերը լուսավորել ադրբեջանական դրոշի գույներով և մերժում էր ստացել։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին