ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ

Փետրվարի 22-ին՝ ժամը 07։31-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգությանը։

Related posts

Հայաստան–Մեծ Բրիտանիա․ COP17-ին ընդառաջ քննարկում համագործակցության խորացման շուրջ

Իրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել. ԻՀՊԿ

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու