Սյունիքի մարզի պարեկներն ու քրեական ոստիկանները մեթամֆետամին պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ երկու անձ կալանավորվել է

Հոկտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 21․15-ին, Սիսիան-1 տեղամասի տարածքում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները լուսային անսարքության պատճառով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի ավտոմեքենա, որի ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով Կապան քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդն ու 35-ամյա ուղևորը ձերբակալվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, մեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում։ Ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով երկու փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներով։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և գործի են անցել Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացել են հավաստի տեղեկություն, որ կապանցի վարորդն ու ուղևորը տելեգրամյան ալիքիի մի օգտատիրոջ հետ պայմանավորվելով՝ նույն օրը մեկնել են Սիսիանի ուղղությամբ, անտառային տարածքից վերցրել թաքցրած փայլաթիթեղի փաթեթ, որի մեջ եղել է մեթամֆետամինով լցված երկու տասնյակ փոքր փաթեթ։ Պարզվել է, որ 32-ամյա վարորդն օգտագործել է փաթեթներից մեկի մեթամֆետամինը՝ նաև հյուրասիրելով ընկերոջը։ Իսկ երբ պարեկները կանգնեցրել են մեքենան՝ վարորդն իր բջջային հեռախոսն ու փաթեթները նետել է Սիսիան-Շաքի ավտոճանապարհին։

Դեպքի վայրի զննությամբ հեռախոսն ու մեթամֆետամինով 17 փաթեթներ հայտնաբերվել և առգրավվել են։ Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Related posts

ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ. Նազելի Բաղդասարյան

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրը