ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ. Նազելի Բաղդասարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Հանդիպումը ուղիղ եթերով կհեռարձակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։

Քննարկումը փակ կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հանդիպման ավարտից հետո խմբակցության ներկայացուցիչները կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին»,- գրել է նա։

Related posts

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հղի կնոջը ծեծել է, կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ 22-ամյա կնոջ մահից

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով