Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է․ «Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը»։

Ըստ վարչապետի, պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ նախաստորագրված Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա։

«Եվ, երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է վարչապետը։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ