Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի համար Մոսկվան մեղադրում է Կիևին

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 զոհ կա. Մոսկվան տեղի ունեցածի համար մեղադրում է Կիևին:

Միջադեպից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ղրիմ, կամուրջ, սկիզբ: Անօրինական ամեն բան պետք է ոչնչացվի, յուրաքանչյուր գողացված բան պետք է վերադարձվի Ուկրաինային»,- ասել է նա:

«Տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի ահաբեկչական էությունը: Կիևի ռեժիմի արձագանքը քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացմանը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ կամրջի վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն այսօր, երբ Քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունն ավարտեն իրենց աշխատանքը: Ակսյոնովը վստահեցրել է, որ Ղրիմը լիովին ապահովված է վառելիքով և պարենով։

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը