Բագրատունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 18:33-ին: Պահեստի (մոտ 550 քմ) տարածքում այրվել են կենցաղային իրեր, իզոգամ և շարժիչներ։

Related posts

ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը