Ձայնագրությունն ընդունում ենք որպես փաստ և զերծ մնում մեկնաբանություններից․ փակ ձևաչափով նիստերը մեկնաբանման ենթակա չեն․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի ձայնագրության մասին

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը մեկնաբանություն է տարածել երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ասում է՝ Ալիևը պատրաստ է 5 մլրդ դոլար տալ Արցախի շրջանների դիմաց, ինչին ի պատասխան Սարգսյանն արձագանքում է․ «Ես 6 մլրդ կտամ, թող հրաժարվի Արցախի 7 շրջաններից»։

Գրասենյակի տարածած հայտարարությունը  ներկայացնում ենք ստորև․

«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:

Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ