Արցախի կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Ջիջի» ՓԲԸ և «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանին և Արսեն Գևորգյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված իրավիճակում Կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում, որտեղ առանցքային դերակատարություն է ունենալու տեխնոլոգիական ոլորտը: Այդ համատեքստում նախագահը ողջունելի է համարել նշված ընկերությունների կողմից ներկայացված առաջարկները՝ Արցախում ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ տեխնոլոգիապես ուժեղ ու զարգացած երկիր կառուցելու նպատակով իշխանությունները ջանքեր չեն խնայելու և դաշտն ավելի գրավիչ դարձնելու համար մշտապես պատրաստ են ոլորտի մասնագետների հետ բաց և ինստիտուցիոնալ քննարկումներ իրականացնել:

Related posts

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով