Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հինգշաբթի երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան հարվածել հութիների դիրքերին, սակայն ամերիկացի առաջնորդը մերժել է առաջարկը՝ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ հինգշաբթի հութիների ուժերն առաջ են շարժվել Մոխա ափամերձ քաղաքի ուղղությամբ, իսկ Սաուդյան Արաբիայի աջակցությունը ստացող Եմենի ուժերը նահանջել են: Սաուդյան թագաժառանգը զանգահարել էր Թրամփին՝ զեկուցելու իրավիճակի վատթարացման մասին և ռազմական աջակցություն խնդրելու։

Պորտալի զրուցակիցը հայտնել է, որ ռազմական միջամտությունը մերժելով՝  ԱՄՆ նախագահի վարչակազմը, փոխարենը, Սաուդյան Արաբիային կտրամադրի հութիների թիրախների մասին հետախուզական տվյալներ: Նա հավելել է, որ այս պահին վարչակազմը չի ծրագրում ուղղակի միջամտել հակամարտությանը:

Ըստ աղբյուրների՝ վերջին շաբաթներին ամերիկացի զինվորականներն ու քաղաքացիական պաշտոնյաներն իրենց սաուդցի գործընկերներին հայտնել են, որ Թրամփն ամերիկյան զորքերին հանձնարարել է կենտրոնանալ Իրանի և Հորմուզի նեղուցի վրա ու չբացել ևս մեկ ճակատ:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը