Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ավտոճանապարհի կմ16+580-կմ16+640 հատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նոյեմբերի 12-ի ժամը 12:00-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 12:00-ը, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

«Վարորդները փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին