«Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել. ահազանգ. կա ձերբակալված

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդը:

Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Related posts

Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներխուժում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել