Հրդեհ Շիրակի մարզի Մարալիկ բնակավայրում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 14։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի նախկին ջերմոցների մոտակայքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռիգայի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 15:28-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ)՝ հայտնում է ԱԻՆ-ը։

Related posts

Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են