Հրդեհ Գյումրու բնակարաններից մեկում

Օգոստոսի 18-ին, ժամը 10:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գտնվող տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 11:01-ին։

Այրվել է բնակարանի ննջասենյակը՝ գույքով (մոտ 15 քմ), իսկ հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը ջերմահարվել են:

Related posts

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյուն՝ Խաչփառ բնակավայրի գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի