Հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունը որոշում կայացրեց պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 65 քաղաքացի: Նրանցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ են:

Վարժական հավաքների ապահովման համար հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանս­պորտային միջոց:

Related posts

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան