Սպիտակ տունը Թրամփին մեղադրել Է Իրանի միջուկային ծրագրի արագացման մեջ

Սպիտակ տունը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել Է այն բանի համար, որ Իրանն արագացնում Է իր միջուկային ծրագիրը եւ ակտիվացրել Է հարձակումները տարածաշրջանի հարեւան երկրների վրա:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի խոսքով՝ բազմակողմ միջուկային գործարքից դուրս գալու վերաբերյալ իր որոշմամբ Թրամփն իրանցիներին ազատեց սահմանափակող պարտավորություններից եւ ԱՄՆ-ին մեկուսացման մեջ թողեց միջազգային ասպարեզում:

«Այժմ մենք կրկին բանակցությունների սեղանի շուրջ ենք…բայց այն պատճառով, որ անցյալ վարչակազմը դուրս եկավ միջուկային համաձայնագրից, Իրանի միջուկային ծրագին այժմ սրընթաց կերպով արագացել Է: Իրանն ուղղակիորեն գրոհում Է (Պարսից) ծոցում մեր գործընկերների դեմ, նրա խամաճիկները կրկին հարձակվում են Իրաքում ամերիկյան զորքերի վրա, իսկ ԱՄՆ-ը մեկուսացվել Է միջազգային ասպարեզում»,-Փսաքին ասել Է ճեպազրույցում:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվում Է Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը, որը հրաժարվում Է ուղղակիորեն շփվել ԱՄՆ-ի հետ եւ պահանջում Է չեղարկել պատժամիջոցները, որոնք վերականգնվել եւ խստացվել Էին Թրամփի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում