Հնդկաստանում 1.5 մլն մարդ տարհանվել է

Հնդկաստանի իշխանությունները Օդիշա և Արևմտյան Բենգալիա նահանգներից 1,5 մլն մարդու են տարհանել՝ «Դանա» փոթորկի մոտենալու պատճառով:

Միաժամանակ, գործի են անցել հազարավոր փրկրարաներ՝ հնարավորինս նվազեցնելու ցիկլոնի վնասները, որին սպասում են առաջիկա 24 ժամում:

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ մինչև հինգշաբթի երեկոյան Բենգալյան ծոցի իջվածքը կվերածվի սաստիկ ցիկլոնային փոթորիկի: Կանխատեսվում է, որ այն կհարվածի ափամերձ շրջաններին 100-120 կմ/ժ արագությամբ:

Related posts

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարները

Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ, բայց ԿԲ-ն որևէ միջամտություն չի կարող անել շուկայում. Մարտին Գալստյան