ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

2021 թվականի ապրիլի 21-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպանության պաշտոնական էջը։

Նշվում է, որ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ և բարձր է գնահատել Չինաստանի նշանակալի ռազմավարական ձեռքբերումները՝ COVID-19-ի տարածման վերահսկման միջոցառումների համակարգման և Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցություն համար և պատրաստակամության համար` շարունակելու Չինաստանի հետ բարեկամական քաղաքականությունը, ամրապնդելու միջկուսակցական շփումները և Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է՝ 2021 թվականին լրանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակը և կուսակցությունը պատրաստ է շարունակել ամրապնդել աշխարհում, ներառյալ՝ ՀՀ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միջկուսակցական շփումները՝ միմյանց հաջող փորձը փոխանակելու համար։

Related posts

Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող 2 հետախուզվող

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը

ԵՄ-ն 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Google-ի նկատմամբ