Տարածված այն տեղեկությունը, թե իբր ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, չի համապատասխանում իրականությանը. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է այն մասին, որ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե իբր ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, չի համապատասխանում իրականությանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ
Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ։
Լուրը` ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։
Հայկական լրատվական կայքէջերի պատասխանատուներին հորդորում ենք նյութի իսկությունը ներկայացնել իրական լույսի տակ։
Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը։»

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից:

Related posts

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ