ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ոլորտի առանցքային հարցեր

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք առանցքային հարցեր Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Ընդգծելով տեխնոլոգիական ոլորտի ուրույն դերը ժամանակակից աշխարհում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը Խորհրդային Միության գերազանց գիտական ավանդույթների և ՏՏ ընկերությունների ներուժի հիման վրա բավականին առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, հատկապես տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների ասպարեզում:

Սակայն, հաշվի առնելով արդի տեխնոլոգիական զարգացման մեծ արագությունն ու ժամանակակից տնտեսության պահանջները, որակավորված մասնագետների գիտելիքների մշտական թարմացման պահանջ կա: Չոբանյանը հավելել է նաև, որ ներկայումս ՀՀ-ի համար ստրատեգիական կարևորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրության բնագավառի զարգացումը:

Հաշվի առնելով Ֆրանսիայի հարուստ փորձը այս ոլորտում՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ մտադիր է առաջիկայում այց իրականացնել Ֆրանսիա, հանդիպումներ ունենալ ֆրանսիական գիտական և տեխնիկական հետազոտությունների համար պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և կրթօջախների հետ: Դեսպան Ժոնաթան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ զարգացնելու առումով, և նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Դեսպանն ընդգծել է, որ այցելությունը կարող է հատկապես արդյունավետ լինել համագործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով, ինչպիսիք են օրինակ՝ արհեստական բանականությունը, արբանյակային ծրագրերը, միջուկային արդյունաբերությունը և այլն: Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել է Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որի այցի շրջանակներում նախատեսում է նաև մեկնել Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին, քննարկելու Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր սուպեր համակարգիչ նվիրելու հետ կապված հարցերը:

Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ (37410) 590189, էլ. փոստ՝ press@hti.am Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունակությունների զարգացման ու նոր հմտությունների ձեռքբերման նպատակով հայ և ֆրանսիացի մասնագետների համար փոխայցերի, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացման, էկոհամակարգի նոր ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ միմյանց խորհրդատվական աջակցության տրամադրելու հետ կապված հարցերին:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում