«Հեռացեք տարածքից, հակառակ դեպքում…». ադրբեջանցիները հայերեն պահանջում են լքել Խրամորթը

 Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն 2 օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են լքել գյուղը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկություն են  հայտնել Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից։
«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է լքեն այն։ Նրանք գրական հայերենով են հայտարարություն անում»,–ասացին աշխատակազմից։
Նա հավելեց, որ գյուղի բնակիչներից որևէ մեկը չի պատրաստվում լքել գյուղը, նրանք սադրանքների չեն տրվում և գիտեն, որ ադրբեջանցիների նպատակը խրամորթցիներին ահաբեկելն է։
Նշենք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ադրբեջանցիների ձայնը։

«Անհապաղ հեռացեք տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամբ ուժ կկիրառվի։ Կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա։ Մի՛ վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ ցանկացած գործունություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»,–ասվում է ձայնագրության մեջ։

Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից հայտնեցին, որ շրջանի վարչական ղեկավարը` Համլետ Ապրեսյանը, Խրամորթ է գնացել։ Ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացված են դեպքի մասին։
Ի դեպ, Խրամորթում նաև 11 տեղահանված ընտանիք են ապաստանել։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ էին բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: Կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը։

 

«Հեռացեք տարածքից, հակառակ դեպքում…». ադրբեջանցիները հայերեն պահանջում են լքել Խրամորթը:

Տեսանյութը՝ համացանցից։

https://bit.ly/3tdVYHN

Опубликовано Sputnik Արմենիա Суббота, 26 февраля 2022 г.

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը