ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանն արգելափակել է Ուկրաինայում իր գործողությունը դատապարտող բանաձևը

Ռուսաստանն օգտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքից և արգելափակել մի խումբ երկրների ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունը:

Բանաձևի նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամներ: Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն ձեռնպահ են մնացել քվեարկությունից:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրությունը: Նախագծի հեղինակները ՌԴ-ից պահանջել են անհապաղ դադարեցնել ուժի կիրառումն Ուկրաինայի դեմ և այնտեղից դուրս բերել բոլոր զորքերը: Բացի այդ, հեղինակները դատապարտել են նաև Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը և պահանջել հրաժարվել այդ որոշումից:

Related posts

Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկվել, մեքենան կողաշրջվել է․ կա տուժած

Այստեղ եմ հստակ ուղերձով, ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա. Կայա Կալաս

Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս