Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա

ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած  նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

Ցորենով բեռնված Fulmar S նավը լքել է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգիստը։ 12 հազար տոննա ցորեն տեղափոխող նավը ուղևորվել է թուրքական Իսկենդերուն նավահանգիստ: Մարշալյան կղզու դրոշով «Թոեն» նավը մեկնել է նույն նավահանգստից և շարժվել դեպի թուրքական Թեքիրդաղ նավահանգիստ՝ տանելով 3000 տոննա արևածաղկի սերմեր։

Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 13-ին հացահատիկ գնելու համար Թուրքիայից մեկ այլ նավ կմեկնի Ուկրաինա։

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի սկզբից ուկրաինական ծովային նավահանգիստներից մեկնել են 16 նավ, որոնք տեղափոխել են 450 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք:

Հուլիսին Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից ստորագրված համաձայնագիրը հնարավորություն է տվել 5-ամսյա դադարից հետո վերսկսել հացահատիկի արտահանումը Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից: Ուկրաինայից հացահատիկի արտահանումը դադարեցվել էր ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով:

Related posts

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին