ԱՄՆ-ը իր ռազմածովային ուժերի նավերից կուղարկի Թայվանի նեղուց. Սպիտակ տան պաշտոնյա

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանների հարցերով համակարգող Կուրտ Քեմպբելը հայտարարել է, որ Չինաստանը շարունակում է «սադրիչ, ապակայունացնող և աննախադեպ» քայլեր անել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի կապակցությամբ:

Պաշտոնյայի խոսքով՝ Պեկինն ուժեղացնում է ճնշումը Թայվանի նկատմամբ՝ փորձելով փոխել ստատուս քվոն տարածաշրջանում:

Քեմպբելն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Թայվանին և տարածաշրջանում իր դաշնակիցներին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:

Պաշտոնյան տեղեկացրել է՝ մոտակա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը իր ռազմածովային ուժերի նավերից կուղարկի Թայվանի նեղուց:

Related posts

2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն Սիմոնյան

Այս պատերազմը ավարտելու իրական հեռանկար կա.Զելենսկ

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը