Հարձակողական ԱԹՍ-ներն առաջին անգամ ինքնավար կարող են թիրախավորել մարդկանց առանց հրահանգի. ՄԱԿ-ի զեկույց

Հարձակողական ԱԹՍ-ներն առաջին անգամ ինքնավար կարող են թիրախավորել մարդկանց առանց նախնական հրահանգի: Այս մասին զեկույց է հրապարակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Մարտին հրապարակված զեկույցում ասվում է, որ թուրքական ռազմարդյունաբերական STM ընկերության արտադրած Kargu-2 անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Լիբիայի գեներալ Խալիֆա Հաֆթարի հավատարիմ զինվորականներին, որոնք նահանջելիս են եղել:

ՄԱԿ-ի ԱԽ-ի 548 էջանոց զեկույցի հեղինակները Լիբիայում հարձակումների հետևանքով հավանական զոհերի վերաբերյալ մանրամասների մեջ չեն խորանում, սակայն հարց է առաջանում՝ նախքան ինքնավար մարդասպան ռոբոտների ստեղծումը դրանց արգելմանն ուղղված համաշխարհային ջանքերը ապարդյո՞ւն կլինեն:

Լոգիստիկական ավտոշարասյուներին ու նահանջող զինվորականներին հետևել և հեռակառավարմամբ ոչնչացրել են անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչպիսին է, օրինակ, թուրքական ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրված Kargu-2 ԱԹՍ-ն:

Զեկույցում նշվում է, որ ինքնավար մահացու սպառազինության համակարգը ծրագրավորված է առանց օպերատորի և զինատեսակի միջև տվյալների փոխանակման պահանջի թիրախավորելու համար:

Նախկինում ռոբոտաշինության հսկաները, այդ թվում՝ Իլոն Մասկը, ինչպես նաև Սթիվեն Հոքինգը և Նոալ Չոմսկին կոչ են արել արգելել ինքնավար հարձակողական սպառազինության կիրառումը:

Related posts

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

«Ցայգն» արդեն 34 տարի գյումրեցու մշտական հյուրն ու այցելուն է