Բագրատաշեն-Սադախլո անցակետը բաց է ժամը 10։00-20։00-ը

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից բաց կլինի դեռևս միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։

«Անցակետը բաց է ամեն օր՝ ժամը 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։

Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)»,- տեղեկացնում է դեսպանատունը։

 

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է