18-ամյա պատանիների վեճն ավարտվեց դանակահարությամբ. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 28-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Այնթապ գյուղում դանակահարություն է եղել:
Բժիշկները հայտնել են, որ կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքերով դանակահարված 18-ամյա պատանին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել էր, թե ընկել է:
Մասիսի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել և ուսումնասիրել է դեպքի վայրը: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում ահազանգից 50 րոպե անց, դանակահարություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ, 18-ամյա մեկ այլ պատանի: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ ժամը 18-ի սահմաններում վիճաբանել է հասակակից համագյուղացու հետ և իր մոտ եղած դանակով երկու անգամ խփել է նրա մեջքին:
Պատանու անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որով էլ, ըստ իր հայտնածի, դանակահարել էր հասակակցին:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները

Կլինեն հոսանքազրկումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ