Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում

«Աերոֆլոտ» ավիաընկերության Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Քաղաքացիական ավիացիայից։

Ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնում են, որ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները վերսկսել են բնականոն աշխատանքը, սակայն չվացուցակում զանգվածային խափանումները շարունակվում են․ հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 200 չվերթ։

Միաժամանակ մամուլում ակտիվորեն քննարկվում է նախօրեին ցերեկը տեղի ունեցած աննախադեպ անօդաչու հարձակումը, որի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանից ստիպված են եղել շտապ տարհանել ուղևորներին, իսկ տասնյակ ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններում։

Related posts

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ