ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել Հայաստան մոնիթորինգային առաքելության ուղարկելու ուղղությամբ. խոսնակ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է աշխատել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման, մոնիթորինգային առաքելության ուղարկելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դիմումից հետո Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ: Այն ենթադրում է ՀԱՊԿ ժամանակավոր մոնիթորինգային առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման և սահմանում է նման առաքելության քանակը, մանդատը և աշխատանքի ժամկետները։

«Նախագծի շուրջ աշխատանքը շարունակվում է։ Համաձայնեցման ընթացակարգի ավարտից հետո այն կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել Զայնետդինովը:

Related posts

Նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացրել 53 039 տեղահանված անձինք. Արփինե Սարգսյան

Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներխուժում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է