«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որ «Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը:
Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Related posts

«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամ տուգանքի կենթարկվի

«Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ն կենթարկվի վարչական պատասխանատվության․ կասեցվել է արտադրանքի իրացումը

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են