Սոչիի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ դիպել է այլ օդանավին

Սոչիի միջազգային օդանավակայանում հունիսի 27-ին Տյումեն մեկնող ինքնաթիռը թռիչքի նախապատրաստության ընթացքում դիպել է Նորիլսկից ժամանած մեկ այլ օդանավի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով sochi24.tv-ն, միջադեպի հետևանքով ոչ ուղևորները, ոչ անձնակազմի անդամները, ոչ էլ օդանավակայանի աշխատակիցները չեն տուժել։ Օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը, միջադեպը չի ազդել այլ չվերթների ժամանակացույցի վրա։

Դեպքի փաստով ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազությունը սկսել է ստուգում՝ թռիչքների անվտանգության նորմերի պահպանման ուղղությամբ։ Գերատեսչությունը ստուգում է նաև օդային երթևեկության կազմակերպման համար պատասխանատու ծառայությունների գործողությունները։

 

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին