Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ:

Հայաստանի Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը:

«Պատրաստ ենք լավագույնս իրականացնել առաջնության կազմակերպումը, ինչպես նաև ապահովել մեր մարզիկների պատշաճ մասնակցությունը: Վստահ ենք, որ այս միջոցառումը մարզական մեծ տոն կդառնա»,- նշել է Վազգեն Հարությունյանը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին:

Related posts

Անի համայնքում ընթանում է դպրոցաշինության 2 խոշոր ծրագիր

Կամրագրվի սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով ՍԷԿՏ համակարգի գործելու հանգամանքը

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել