Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թուլացնելու համար։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: Վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին ու Երևանին՝ դրսևորել զսպվածություն, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և խուսափել գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը»,- ասել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք օգնել մեր գործընկերներին՝ հաղթահարելու հակասությունները՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման հարցում՝ հումանիտար հարցերը լուծելու համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», – ասել է նա:

Related posts

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել