Համոզված եմ՝ մեր ժողովուրդների բարեկամությունը կշարունակի նպաստել երկու պետությունների միջև փոխգործակցության խորացմանը. ՀՀ վարչապետը՝ Տաջիկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Տաջիկստանի բարեկամ ժողովրդին` Տաջիկստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Տաջիկստանի Հանրապետության պետական անկախության հռչակմանը հաջորդած ժամանակահատվածը լի էր պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ու հանրային համերաշխության հաստատմանն ուղղված` Ձեր կողմից առաջմղվող հետևողական բարեփոխումներով:

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների բարեկամությունն ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթները հետագայում ևս կշարունակեն նպաստել երկու պետությունների միջև փոխգործակցության խորացմանը։

Լիահույս եմ, որ Հայաստան–Տաջիկստան միջպետական հարաբերությունների օրակարգային հարցերն առիթ կունենաք քննարկելու Դուշանբեում նախատեսված բազմակողմ միջոցառումների շրջանակներում։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ Տաջիկստանի բարեկամ ժողովրդի բարօրության ու խաղաղության»:

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը