Պարգևատրում բուժաշխատողներին. ռուսական պատվիրակությունը «Գյումրի ԲԿ»-ում էր

Թամարա Թովմասյանը մեկն է այն բուժաշխատողներից, ովքեր պարգևատրվեցին այսօր «Գյումրի ԲԿ»-ում կայացած միջոցառման ժամանակ։

Այն տեղի ունեցավ 1877–1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին բարձր մասնագիտական պատրաստվածություն և անձնազոհություն դրսևորած բժիշկների հիշատակին նվիրված միջոցառման շրջանակում՝ առողջապահական ոլորտի ներկայացուցիչների պարգևատրումով։ Օրվա կազմակերպիչը Գյումրիում գործող «Ռուսական տունն» է, իսկ պարգևատրման հեղինակը «Եկատերինա Բակունինայի ողորմածության քույրերի միությունը»։ Միջոցառմանը ներկա էր Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև ռուսական պատվիրակության կազմում էին Տվեր քաղաքի «Հասարակական պալատի» ներկայացուցիչները։ Իրենց խոսքով, հայ- ռուսական պատմությունը շատ ամուր է եղել և վստահ են՝ լինելու է։

Related posts

Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը

Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր