Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները. Շուշան Ստեփանյան

Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը, Aysor.am-ին ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար», – ասել է նա:Ստեփանյանը նաև ընդգծեց, որ որևէ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը կրակ չեն վարել:Շուշան Ստեփանյանը չբացառեց, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել անցկացվող համատեղ հայ-ռուսական վարժանքների հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը Թովուզի ուղղությամբ, մասնավորապես, կրակ բացելով Ալիբեյլի գյուղի ուղղությամբ:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ