Հայաստանում առաջին դասարան գնաց ավելի քան 38.000 երեխա

Այսօր Հայաստանում առաջին դասարան գնաց ավելի քան 38.000 երեխա: Կրթական գործընթացը պետք է իրականացվի հակահամաճարակային պայմաններին համապատասխան:

Սահմանված կանոնների համաձայն, նախքան դպրոց գնալը՝ տանը պետք է չափել երեխայի ջերմությունը: Եթե ջերմաստիճանը 37-ից բարձր է, դպրոց հաճախել չի կարելի: Դպրոցի մուտքի մոտ ևս իրականացվում է ջերմաչափում: Մուտքը դպրոց դիմակով է՝ անկախ աշակերտի տարիքից: Երեխան իր մոտ պետք է ունենա նաև լրացուցիչ դիմակ՝ հինը նորով փոխարինելու համար:

Մյուս սովորողներն էլ դասի կգնան  վաղվանից:

Related posts

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է