Կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ- Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ․ ՀՀ փոխվարչապետ

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբում կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խումբը հասել է կարևոր համաձայնության։

«Կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է։ Դա էլ է շատ կարևոր և շատ ֆունդամենտալ համաձայնություն»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ մնացած հարցերի շուրջ փակագծեր չի բացի, որովհետև վերջնական կոնսենսուս չկա։

Related posts

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն ու ափիոն

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ