Խերսոնում 40-ից ավելի բնակավայր դեռ հեղեղված է

Խերսոնի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքների իշխանությունները հայտնում են, որ 1761 բնակելի շենք և հանրային նշանակության 17 օբյեկտ, որոնք ավելի վաղ հեղեղվել էին Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով, մաքրվել են ջրից։ Այդ բնակավայրերում այժմ փրկարարական աշխատանքներ են տարվում։

Հաղորդվում է նաև զոհերի ու վիրավորների մասին: Հեղեղված տարածքներից 7000-ից ավելի մարդ է տարհանվել, տասնյակ մարդիկ էլ անհետ կորած են համարվում:

Ռուսական կողմի տվյալով՝ Խերսոնում 40-ից ավելի բնակավայր դեռ հեղեղված է:

Related posts

Գանձակում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում ապօրինի ջրառ է իրականացվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Բանակում արձանագրված դեպքերի պատճառները տարբեր են. ԳՇ պետ

Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր