«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի». Լավրովը հայտարարել է ՌԴ-ի` ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ խզել իր հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։

«Դա տեղի կունենա, եթե ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ կիրառվեն, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,-ասել է Լավրովը։

Այս շաբաթ Բրյուսելում հայտարարել են, որ կարող են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել։ Դա տեղի է ունեցել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից հետո։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասումները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարական պետություն»։

Վերջին շրջանում ԵՄ-ի և ՌԴ-ի հարաբերությունների լարվածության պատճառ է դարձել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և հունվարի 23-ին և 31-ին բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների ձերբակալությունները։

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան