Առողջապահության նախարարությունը պարզաբանել է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ նախագիծը

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը միտված է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, առկա օրենսդրական բացերը լրացնելուն, գործող 1997թ-ին ընդունված օրենքը արդի մոտեցումներին համապատասխանեցնելուն:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով փաստին, որ Ազգային ժողովը փետրվարի 11-ին մերժել է նախագիծը:

«Նախագծում 14 տարեկանների թեստավորման վերաբերյալ որեւև փոփոխություն ներառված չէ, սույն կարգավորումը վաղուց ամրագրված է գործող օրենքում: Փոխարենը, նախագծի դրույթներից մեկը ուղղված է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության վերացմանը. քրեական պատասխանատվության շրջանակներում ամրագրված կետերը խոչընդոտ են ՄԻԱՎ-ի նկատմամբ թեսթավորում անցնելու, կարգավիճակի բացահայտման, համապատասխան բժշկական օգնության դիմելու համար: ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղերը և բուժումը միանշանակ թույլ են տալիս վարակի փոխանցումը դարձնել անհնար, և այս տրամաբանության մեջ, գործող քրեական օրենսգրքում ամրագրված դրույթները չեն արտացոլում և ապահովում փոխարժեք ներգործության միջոցներ: Այս բոլոր փոփոխությունների և լրացման արդյունքում հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը, ապահովել վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացումը, ինչը դրական կանդրադառնա երկրում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի վրա: Նախագծի ընդունման հետաձգումը նպաստելու է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության շարունակությանը»,- ասված է նախարարության տրամադրած պարզաբանման մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում