Խաղաղության վերաբերյալ Երևանի և Բաքվի ազդակները չեն նշանակում, որ նրանք համաձայն են ցանկացած պայմանի․ Զայցև

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարի հարցազրույցին, որի ժամանակ նա խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Զայցևը պարզաբանել է, որ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը ասել է, թե պետք չէ արագացնել գործընթացը, կարևոր է, որ այն ի վերջո հանգեցնի որակյալ պայմանավորվածությունների։ Նրա խոսքով՝ ինչ-որ մեկին կարող է ձեռնտու լինել այն արագացնելը, սակայն հարցն այն է, թե ինչպես պետք է հետագայում կյանքի կոչվեն նման պայմանավորվածությունները։

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ՀՀ վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունների տարրերից մեկն է։ Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին ու Երևանին այդ փաստաթղթի նախապատրաստման հարցում, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական խողովակները բոլոր մակարդակներում»,- ասել է Զայցևը։

Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու վերաբերյալ Երևանից և Բաքվից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի․ մի շարք բարդ հարցերի վերաբերյալ պետք է լուծումներ գտնել։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում