Խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար. ՌԴ դեսպան

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին խորհրդանշական ծառատունկ է արվել Հաղթանակի զբոսայգում: «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում զբոսայգում տնկվել է մոտ 300 ծառ և թուփ:

Ծառատունկին մասնակցել են Երևանի քաղաքապետը, մեր երկրում Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Ղազախստանի դեսպանները:

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  Ռուսաստան պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ: Կոպիրկինը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և խաղաղապահների մասին:

Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան) – Մեր դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հայտնել ենք։ Եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն: Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի իշխանության:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան