Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է

Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը:

Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերն սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում  Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով  զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին:

1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Related posts

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում