Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:

Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը հանդես կգան նաև համատեղ մամուլի ասուլիսով:

Eng⬇️ Рус⬇️

📢 Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և…

Опубликовано ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Суббота, 7 сентября 2024 г.

Related posts

Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է