Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է. Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ և կոշտ պատասխան կտա դրա հետ կապված ցանկացած փոփոխության:

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ազիզին, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի հնչեցրած դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ասել է, որ այդ հարցի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և որ Իրանը կտրականապես դեմ է դրանց:

Նշվում է, որ Ազիզին «Զանգզուրի միջանցքը» կեղծ օրակարգ է համարում: Նրա խոսքով՝ դրա անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու նախագծեր կան:

«Նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, մենք զգուշացնում ենք, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կարժենան նրանց համար»,- ասել է Ազիզին՝ հավելելով, որ Իրանը կպաշտպանի իրեն, եթե սպառնալիք առաջանա իր տարածքային ամբողջականությանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան