Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանը՝ օդապարիկների ներխուժման աճի պատճառով

Կիրակի Լիտվան այս շաբաթ չորրորդ անգամ փակել է Վիլնյուսի օդանավակայանը և Բելառուսի հետ սահմանային անցակետերը, երբ մի քանի օդապարիկ մտել է իր օդային տարածք։

Լիտվան պնդել է, որ օդապարիկներն արձակում են ծխախոտի մաքսանենգները, բայց նաև մեղադրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այդ պրակտիկան չդադարեցնելու համար։

Վիլնյուսի օդանավակայանի գործունեությունը կասեցվել է։ Ժամանակավոր սահմանափակումները ազդել են գրեթե 50 չվերթի վրա. 13-ը չեղարկվել են, 14-ը՝ վերահասցեագրվել, իսկ 20-ը՝ ուշացել։

Լիտվայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ Բելառուսի հետ սահմանը կմնա փակ «անորոշ ժամանակով» մինչև Ազգային անվտանգության կոմիտեի առանձին որոշում կայացնելը: Բացառություն կլինեն դիվանագետներն ու Բելառուսը լքող ԵՄ քաղաքացիները։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան առաջարկել է սահմանափակել նաև տարանցումը Կալինինգրադի մարզ:

Related posts

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի